Նորություններ
2026-01-18 Էդուարդ Մնացականյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար
Ս/թ. հունվարի 18-ին, ժամը 11:30-ին Հայաստանի շախմատի ակադեմիան Շախմատի ակադեմիայի ակումբի հետ համատեղ, կազմակերպում է Էդուարդ Մնացականյանի հիշատակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշար:
Մասնակիցներ
Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երկրորդ կարգ ունեցող շախմատիստները:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների... Ավելին
2026-01-10 IV կարգի որակավորման մրցաշար
Ս/թ. հունվարի 29-ից փետրվարի 1-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է IV կարգի որակավորման մրցաշար:
IV կարգի մրցաշարը կայանալու է երկու տարիքային խմբերով - 1-ին խումբ՝ մինչև 8տ. մասնակիցներ (2018թ. և բարձր), 2-րդ խումբ՝ առանց տարիքային սահմանափակումների:
Մուտքավճարը 3000 դրամ է:
Մրցաշարերի օրեր / ժամեր ... Ավելին
2026-01-10 Անդրանիկ Մարգարյանի 16-րդ շրջանային հուշամրցաշարը սկսված է
Հունվարի 9-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում պաշտոնապես մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը, որը ևս մեկ կարևոր էջ է Անդրանիկ Մարգարյանի հիշատակի արժանապատիվ պահպանման գործում։
Միջոցառման ընթացքում իրենց ողջույնի խոսքն ասեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը և Ամերիկայի շախմատի ակադեմիայի նախագահ Արմեն Համբարձումյանը։
Մր... Ավելին
2026-01-09 Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշար. շրջանային
2026 թվականի հունվարի 9-16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը՝ գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներով։
Մրցաշարերը տեղի կունենան
Հայաստանի շախմատի ակադեմիայում(հասցե՝ Շևչենկո 34)
Լրացուցիչ մանրամասներին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
Միջազգային գրոսմայստերի նորմայով ... Ավելին
2026-01-08 Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը սկսված է
Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշարը։
Տարիներ շարունակ այս մրցաշարը միավորում է հարյուրավոր պատանիների և աղջիկների ՀՀ տարբեր մարզերից՝ հարգելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակը և պահպանելու նրա թողած արժեքներն ու շախմատային ավանդույթները։
Մենք հպարտ ենք տեղեկացնել, որ այս տարի ևս մրցաշարին մասնակցում են 630 պատանի մա... Ավելին
2026-01-08 Անդրանիկ Մարգարյանի 16-րդ հուշամրցաշար․ մանկապատանեկան
2026 թվականի հունվարի 8–16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է Անդրանիկ Մարգարյանի 16-րդ մանկապատանեկան հուշամրցաշարը։
Մրցաշարը կանցկացվի տարբեր տարիքային խմբերով՝ շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով, և մասնակցել կարող են մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ։
Մրցաշարը գերազանց հնարավորություն է փորձ ձեռք բերելու, ուժերդ չափելու և նոր հաղթանակների ճանա... Ավելին
2025-12-27 Ամանորյա կայծակնային շախմատի մրցաշար
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ տարվա վերջին մրցաշարը։
Ամանորյա կայծակնային շախմատի մրցաշարով սահմանափակում ենք 2025 թվականը։
Ներկայացնում ենք մրցանակակիրներին՝
Հիմնական մրցանակներ
1-ին տեղ՝ ՄԳ Կարեն Գրոգորյան
2-ին տեղ՝ ՄՎ Վահե Սուքիասյան
3-ին տեղ՝ ՄԳ Լևոն Բաբուջյան
4-ին տեղ՝ ՖՎ Վաչե Հովակիմյան
5-ին տեղ՝ ՄՎ Արսեն Դա... Ավելին
2025-12-20 Տարեվերջյան միջոցառում Հայաստանի շախմատի ակադեմիայում
Դեկտեմբերի 20-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ տարեվերջյան միջոցառում։
Այս օրը նվիրված էր համագործակցությանը, վստահությանը և այն հարաբերություններին, որոնք ժամանակի ընթացքում ձևավորվում են համատեղ աշխատանքի շնորհիվ։
Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են, հավատում են մեր առաքելությանը և կիսում են այս ճանապարհը՝ նպաստելով մեր շարունակական զա... Ավելին
2025-12-20 «Ակադեմիայի գավաթ 2025»-ը ավարտվեց
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ «Ակադեմիայի գավաթ 2025» արագ շախմատի մրցաշարի 3-րդ փուլը։
«Ակադեմիայի գավաթ 2025» արագ շախմատի մրցաշարի հաղթող է ճանաչվել ՄՎ Ագասարով Բենիկը։
Իսկ այժմ Ձեզ ենք ներկայացնում 3-րդ փուլի մրցանակակիրներին՝
Հիմնական մրցանակներ՝
1-ին տեղ՝ ՄՎ Գասպարյան Էրիկ
2-րդ տեղ՝ ՄԳ Օհանյան Էմին
3-րդ տեղ՝ Մելքոնյան Արշակ... Ավելին
2025-12-08 ԱՄԱՆՈՐՅԱ ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԻ ՄՐՑԱՇԱՐ
Ս/թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան Շախմատի ակադեմիայի ակումբի հետ համատեղ կազմակերպում է կայծակնային շախմատի մրցաշար:
Մասնակիցներ
Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն երրորդ կարգ ունեցող շախմատիստները:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:
Ժամակարգ
3 րոպե ամբողջ պարտ... Ավելին
Բոլոր նորությունները