Գլխավոր
Մեր Մասին
Մրցաշարեր
Նկարներ
Կապ

Բարի գալուստ...

Բարի գալուստ շախմատի ակադեմիայի գլխավոր էջ:

Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության օժանդակությամբ 2002թ. հիմնադրված շախմատի ակադեմիան Հայաստանում այսօր համարվում է լավագույն կենտրոններից մեկը: Ակադեմիայի նպատակները շատ բազմազան են` ապագա շախմատիստների ձևավորումից մինչև Հայաստանի ճանաչումը որպես շախմատի գերտերություն, բարձր մակարդակի շախմատային մրցաշարերի կազմակերպում, որտեղ ներգրավված են լինում բարձրակարգ շախմատիստներ, ինչպես նաև շախմատի մասսայականացումը հատկապես անընդհատ ավելացող մասնաճյուղերի միջոցով:

Վերջին նորությունները

Շախմատային Կոմպոզիցիաների Լուծման Առաջնություն

Ամսաթիվ: 2010-02-05

 Հայաստանի շախմատային ֆեդերացիան 2010թ. փետրվարի 20-ին Տ.Պետրոսյանի անվան շախմատիստի տանը կանցկացնի Հ.Կասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված շախմատային կոմպոզիցիաների լուծման Հայաստանի 1-ին անհատական առաջնություն: Ավելի մանրամասն կարդացեք այստեղ :

ավելին...

Կ.Ասրյանի հուշամրցաշար

Ամսաթիվ: 2009-06-27

 Կ.Ասրյանի հուշամրցաշարը կանցկացվի ս/թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 6-ը: Մրցաշարի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

ավելին...

Տ.Պետրոսյանի հուշամրցաշար

Ամսաթիվ: 2009-01-15

 Մոսկվայում անցկացված Տիգրան Պետրոսյանի անվան պատանեկան միջազգային հուշամրցաշարում Հայաստանի թիմը նվաճեց գլխավոր մրցանակները: Հավաքական թիմը հաղթող ճանաչվեց ինչպես թիմային, այնպես էլ անհատական մրցապայքարում՝ 27 հնարավորից հավաքեց 19,5 միավոր:

Թիմի անդամ Կարեն Գրիգորյանը վաստակելով 8 միավոր արժանացավ ոսկե մեդալի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 7,5 միավորով դարձավ արծաթե մեդալակիր:

ավելին...

Ջերմուկ - 2009
Շախմատի միջազգային բաց մրցաշար

26 հունիս - 6հուլիս