Գլխավոր
Մեր Մասին
Ակադեմիա
Մասնաճյուղ
Նախագահ
> Սաներ
Հայաստան
Մրցաշարեր
Նկարներ
Կապ

ԳՄ Լիլիթ Մկրտչյան

1997թ. աշխարհի աղջիկների առաջնությունում /մինչև 16 տարեկան/ դարձել է արծաթե մրցանակակիր:
1998թ. ստացել է միջազգային գրոսմայստերի կոչում:
2002թ. Եվրոպայի անհատական առաջնությունում արժանացել է փոխչեմպիոնի կոչման:
2003թ. Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում դարձել է չեմպիոն:
Հայաստանի քառակի չեմպիոնուհի է: 2003թ.-ից տղամարդկանց միջև միջազգային վարպետ է:
2006թ. Եվրոպայի անհատական առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր:
2007թ.ինչպես Եվրոպայի ակումբային առաջնությունում, այնպես էլ Եվրոպայի թիմային առաջնությունում նվաճել է երրորդ մրցանակային տեղը:


ԳՄ Տիգրան Լ. Պետրոսյան

 1998թ. նա Հայաստանի 14 տարեկանների չեմպիոնն էր: Իր տիտղոսը պահպանեց նաև 2002թ. 18 տարեկանների խմբում: 1998թ. Տիգրանն ու նրա թիմակիցները հաղթող ճանաչվեցին Թուրքիայում կայացած մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում: 2004թ. նա մեկնեց Հնդկաստան` Աշխարհի 20 տարեկանների մրցաշարին մասնակցելու համար և վերադարձավ արծաթե մեդալով: 2005թ. Տիգրանը առաջին տեղը գրավեց Իրանում և Բաթումիում կայացած միջազգային մրցաշարերում: 2006թ. նա Աէրոֆլոտի մրցաշարում կիսեց 4-7 տեղերը, իսկ Դուբայի և Լոզանի մրցաշարերում` 1-3 տեղերը: Նույն տարում նա հաղթեց Լիոնի մրցաշարը:
Տիգրանի համար հաջող սկսվեց նաև 2007թ.: Նա հաղթեց Կալկուտայի մրցաշարը, Հայաստանի, Ալբանիայի և Իրանի թիմային առաջնությունները, ինչպես նաև դարձավ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր:


ԳՄ Զավեն Անդրիասյան

2003թ. դարձել է ազգային վարպետ:
2005թ. Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում դարձել է հաղթող, Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարում կիսել է I-II տեղերը և Հենրիկ Գասպարյանի 95-ամյակին նվիրված մրցաշարում գրավել է առաջին տեղը:
2006թ. ճանաչվել է Ջերմուկի միջազգային բաց մրցաշարի հաղթող, Եվրոպայի մինչև 18 տարեկանների փոխչեմպիոն, ինչպես նաև Աշխարհի 20 տարեկանների շախմատի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր:


ԳՄ Արման Փաշիկյան

Հայաստանի պատանիների առաջնությունում Արմանը հասել է տարբեր հաջողությունների: 1997 և 1998թթ. դարձել է ոսկե մեդալակիր, իսկ 1999 և 2001թթ. գրավել է երկրորդ տեղը: 12 տարեկան հասակում նա վաստակել է չորրորդ տեղը Եվրոպայի առաջնությունում, իսկ 16 տարեկանում Հայաստանի տղամարդկանց առաջնությունում կիսել է առաջին երկու տեղերը:
2005թ. Արմանը հաղթող է ճանաչվում Եվրոպայի պատանիների արագ շախմատի առաջնությունում, իսկ 2006թ. Հայաստանի I լիգայում գրավում է երկրորդ տեղը:


ՄՎ Ավետիք Գրիգորյան

Ավետիքը իր տարիքային խմբում 2004, 2006 և 2008թթ. դարձել է Հայաստանի չեմպիոն: 2006թ. Երևանի արագ շախմատի առաջնությունում նույնպես դարձել է չեմպիոն, իսկ Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում` բրոնզե մեդալակիր:

 


ՄՎ Հրանտ Մելքումյան

1998 և 1999 թթ. Հայաստանի մինչև 10 տարեկան պատանինների առաջնությունոմ գրավել է երկրորդ տեղը, իսկ 2003թ. մինչև 14 տարեկանների խմբում դարձել է չեմպիոն: 2005թ. «Աէրոֆլոտ Օփեն» միջազգային մրցաշարում Հրանտը գրավել է տասներորդ տեղը:
2006թ. հատկանշական է Հրանտի համար, քանի որ նա դարձավ ինչպես Աշխարհի մինչև 18 տարեկանների, այնպես էլ Ջերմուկի միջազգային բաց մրցաշարի փոխչեմպիոն:
2007թ. Հրանտը հաղթեց Ջերմուկի մրցաշարը և իրավունք ստացավ մասնակցելու «Սևանա Լիճ-2007» 11-րդ կարգի միջազգային մրցաշարին:


ՄՎ Սիրանուշ Անդրիասյան

1994 և 1995թթ. Հայաստանի մինչև 10 տարեկան աղջիկների առաջնությունում դարձել է չեմպիոն:
1995թ. Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների առաջնությունում գրավել է երրորդ տեղը:
1999 և 2000թթ. Հայաստանի աղջիկների առաջնությունում դարձել է մինչև 14 տարեկանների, իսկ 2001-2004թթ. մինչև 18 տարեկանների չեմպիոն:
2004թ. ստացել է միջազգային վարպետի կոչում:
2004 և 2005թթ. դարձել է Հայաստանի կանանց առաջնության փոխչեմպիոն, իսկ 2006 և 2007թթ.` չեմպիոն:
2007թ. Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում նվաճել է երրորդ մրցանակային տեղը:


ՖՎ Սամվել Տեր-Սահակյան

2002 և 2003թթ. Հայաստանի մինչև 10 տարեկանների պատանիների առաջնությունում դարձել է չեմպիոն:
2003թ. դարձել է մինչև 10 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ:
2004թ. նվաճել է Հայաստանի մինչև 12 տարեկանների առաջնության ոսկին, այնուհետև Եվրոպայի առաջնության արծաթը:
2007թ. հաղթող է ճանաչվել «Ջերմուկ-2007»-ի մինչև 14 տարեկանների մրցաշարում և Հայաստանի առաջնության առաջին լիգայում:


ՄՎ Լիլիթ Գալոյան

 

1995թ. Լիլիթը դարձել է Հայաստանի առաջնության մինչև 12 տարեկան աղջիկների, 1997թ.` մինչև 14 տարեկան աղջիկների, 1998թ.` մինչև 16 տարեկան աղջիկների, 1999թ.` մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն:
2000թ. հաղթել է ՀՇԿՏ-ի առաջնությունը:
2001 և 2002թթ. Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը:
2005թ. Եվրոպայի առաջնությունում հինգերորդ տախտակի վրա արժանացել է արծաթե մեդալի:


Ռոբերտ Աղասարյան

2004թ. մինչև 10 տարեկանների Եվրոպայի և Հայաստանի առաջնություններում դարձել է չեմպիոն:
2004թ. Տիգրան Պետրոսյանի 75-ամյակին նվիրված մինչև 10 տարեկանների մրցաշարում արժանացել է երկրորդ մրցանակի:
2005թ. Հենրիկ Գասպարյանի 95-ամյակին նվիրված մինչև 12 տարեկանների մրցաշարում գրավել է երրորդ տեղը:
2006թ. դարձել է Աշխարհի մինչև 12 տարեկանների չեմպիոն:


Ռոբերտ Հովհաննիսյան

2002թ. դարձել է Հայաստանի 12 տարեկանների առաջնության չեմպիոն:
2005թ. Հայաստանի 14 տարեկանների խմբում գրավել է երկրորդ տեղը: Նույն թվականին դարձել է Եվրոպայի արագ շախմատի բրոնզե մեդալակիր և Հենրիկ Գասպարյանի 95-ամյակին նվիրված 14 տարեկանների մրցաշարի փոխչեմպիոն:
Երեք անգամ մասնակցել է Աշխարհի առաջնությանը: Լրջորեն զբաղվում է շախմատային կոմպոզիցիաներով:


Հովիկ Հայրապետյան

2000թ. Հայաստանի առաջնությունում գրավել է երրորդ տեղը մինչև 10 տարեկանների, 2002թ.` մինչև 12 տարեկանների, իսկ 2004թ.` մինչև 14 տարեկանների խմբում:
2003 և 2004թթ. դարձել է Ղարաբաղի չեմպիոն:
2005թ. Հենրիկ Գասպարյանի 95-ամյակին նվիրված 18 տարեկանների մրցաշարում գրավել է երկրորդ տեղը:
Հայաստանի 16 տարեկանների չեմպիոն է դարձել 2006թ., իսկ 18 տարեկանների խմբում` 2007թ.:


Նունե Դարբինյան

1998թ. Հայաստանի մինչև 10 տարեկան աղջիկների առաջնությունում դարձել է փոխչեմպիոն:
1999թ. Իսպանիայում կայացած աշխարհի մինչև 10 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է յոթերորդ տեղը:
2003թ. Երևանի կանանց առաջնությունում դարձել է չեմպիոն: Մասնակցել է Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությանը:
2004թ. Հունաստանում կայացած աշխարհի առաջնությունում կիսել է IV-X տեղերը: Երևանի տղամարդկանց ¼ մրցաշարում գրավել է առաջին տեղը:



Ջերմուկ - 2010
Շախմատի միջազգային բաց մրցաշար

26 հունիս - 6 հուլիս