Գլխավոր
Մեր Մասին
Մրցաշարեր
Նկարներ
Կապ

Բարի գալուստ...

Բարի գալուստ շախմատի ակադեմիայի գլխավոր էջ:

Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության օժանդակությամբ 2002թ. հիմնադրված շախմատի ակադեմիան Հայաստանում այսօր համարվում է լավագույն կենտրոններից մեկը: Ակադեմիայի նպատակները շատ բազմազան են` ապագա շախմատիստների ձևավորումից մինչև Հայաստանի ճանաչումը որպես շախմատի գերտերություն, բարձր մակարդակի շախմատային մրցաշարերի կազմակերպում, որտեղ ներգրավված են լինում բարձրակարգ շախմատիստներ, ինչպես նաև շախմատի մասսայականացումը հատկապես անընդհատ ավելացող մասնաճյուղերի միջոցով:

Վերջին նորությունները

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ 2015Թ. ՕՐԱՑՈՒՅՑԱՅԻՆ ՊԼԱՆ

Ամսաթիվ: 2015-02-04

 Հայաստանի շախմատի ակադեմիայի 2015թ. օրացույցային պլանին կարող եք ծանոթանալ բեռնելով հետևյալ ֆայլը:

ավելին...

ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԲՈՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ

Ամսաթիվ: 2015-01-24

 Ս/թ. հունվարի 11-21-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ընթանում էր Հայաստանի 2015թ.-ի բարձրագույն խմբի մրցաշարերը, որի արդյունքում կանանց 2015թ.-ի չեմպիոնուհի հռչակվեց Հայաստանի շախմատի ակադեմիայի սան Սուսաննա Գաբոյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Ի սրտե շնորհավորում ենք Սուսաննա Գաբոյանին և նրա մարզիչ՝ Արսեն Եղիազարյանին:

ավելին...

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ - ՇՐՋԱՆԱՅԻՆ

Ամսաթիվ: 2015-01-16

Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շրջանային մրցաշարը՝ գրոսմայստերի նորմայով: ՖՎ Ալեկսեենկո Կիրիլը (Ռուսաստան), 9-ը հնարավորից վաստակելով 6.5 միավոր, դարձավ մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղը 6 միավորով զբաղեցրեց ՄԳ Հովիկ Հայրապետյանը (Հայաստան): Երրորդ և չորրորդ տեղերը 5.5 միավորով կիսեցին ՄՎ Չիգաև Մաքսիմը (Ռուսաստան) և ՄՎ Պետրոսյան Մանուելը (Հայաստան):

Ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ.



   

 

ավելին...