Գլխավոր
Մեր Մասին
Երևան
Գեղարքունիք
Լոռի
Շիրակ
> Արմավիր
Տավուշ
Կոտայք
Սյունիք
Վայոց Ձոր
Արարատ
Արագածոտն
Մրցաշարեր
Նկարներ
Կապ

Խաչատուր Մեսրոպյան - Արմավիր

1984թ. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի շախմատի բաժինը և մինչ օրս աշխատում է Արմավիրի շախմատի դպրոցում:
1977թ. մասնակցել է Ժիտոմիրում կայացած Սպիտակ նավակի առաջնությանը:
1988թ. մասնակցել է Լյուբլինում կայացած միջազգային մրցաշարին:
1989թ. մասնակցել է Դրեզդենում անցկացված մրցաշարին:
1990թ. մասնակցություն է ցուցաբերել Վիլնյուսում կայացած միջազգային մրցաշարին:
1997թ., ապա 2004թ. մասնակցել է Երևանում կազմակերպված միջազգային մրցաշարին:
1980թ. ստացել է սպորտի վարպետի թեկնածուի կոչում:

2004թ.-ից Խաչատուր Մեսրոպյանը աշխատում է շախմատի ակադեմիայի Արմավիրի մասնաճյուղում:


Հովհաննես Անդրիասյան – Էջմիածին

1977թ. ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբերնետիկայի ֆակուլտետը:
1992 թվականից աշխատում է որպես մարզիչ:
Լավագույն սանը Սիրանուշ Անդրիասյանն է:

2006թ.-ից Հովհաննես Անդրիասյանը աշխատում է շախմատի ակադեմիայի Էջմիածնի մասնաճյուղում:

Վոլոդյա Կնյազյան - Մեծամոր

1986 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը:
1975-1980թթ. Վոլոդյան մասնակցել է Հայաստանի կիսաեզրափակիչ խաղերին, ունի վարպետության թեկնածուի նորմ:

2006թ-ից Վոլոդյա Կնյազյանն աշխատում է շախմատի ակադեմիայի Մեծամորի մասնաճյուղում:

 


  
  

Ջերմուկ - 2010
Շախմատի միջազգային բաց մրցաշար

26 հունիս - 6 հուլիս