Աշոտ Վարդանյան - Սևան
 1982-1995թթ. աշխատել է Սևան քաղաքի պիոների տանը: Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի (Սևան ընկերություն, Հայաստանի կիսաեզրափակիչ, սպարտակյադայի ծրագրով մրցաշարեր): 2004թ. Տ. Պետրոսյանի 75-ամյակին նվիրված մարզային առաջնությունում գրավել է առաջին տեղը: 2005թ. դարձել է Գեղարքունիքի չեմպիոն: Պատրաստել է երկու վարպետության թեկնածու, I, II, III կարգային շախմատիստներ: Ունի մարզական առաջին կարգ:
2005թ.-ից Աշոտ Վարդանյանն աշխատում է Ակադեմիայի Սևանի մասնաճյուղում:
Մարգարիտ Պետրոսյան - Վարդենիս
 Ավարտել է մանկավարժական քոլեջ: 1988թ-ից աշխատում է որպես մարզիչ: 1976թ. դարձել է Սևանի և Գավառի առաջնությունների չեմպիոն: 1977թ. մասնակցել է Արմավիրում կայացած հանրապետական առաջնությանըª լրացնելով կարգ:
2004թից Մարգարիտ Պետրոսյանն աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայի Վարդենիսի մասնաճյուղում:
Արամայիս Հայրապետյան - Մարտունի
 1983թ. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա և տեխնիկական առարկաներ բաժինը: 1977թ. լրացրել է երկրորդ կարգ: 2006թ. մարզի առաջնությանը գրավել է երկրորդ տեղը: Նույն տարում հաղթող է ճանաչվել շրջանային մրցաշարում:
2007թ-ից Արամայիս Հայրապետյանն աշխատում է շախմատի ակադեմիայի Մարտունու մասնաճյուղում:
Հակոբ Մարտիրոսյան - Ճամբարակ
 1987թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1983թ. մասնակցել է Շախմատի տան եզրափակիչ մրցաշարին: 2003թ. դարձել է Գեղարքունիքի մարզի չեմպիոն: Հանդիսանում է Ճամբարակի քառակի չեմպիոն:
2006թ-ից Հակոբ Մարտիրոսյանն աշխատում է շախմատի ակադեմիայի Ճամբարակի մասնաճյուղում:
Վրեժ Դաշտոյան - Գավառ  1968թ. մասնակցել է Աշխաբադում կազմակերպված Սովետական միության գյուղական շախմատիստների թիմային առաջնությանը: 1969թ. Ռիգայում կազմակերպված մրցաշարում գրավել է երկրորդ տեղը: 1987թ. զբաղվել է մարզչական գործունեությամբ: Աշխատել է Կամո քաղաքի պիոներտանը, մանկատանը, ինչպես նաեւ þԴիպոլþ ԱՄ-ում:
2004թ-ից Վրեժ Դաշտոյանը նշանակվել է ակադեմիայի Գավառի մասնաճյուղի մարզիչ: |