Գլխավոր
Մեր Մասին
Երևան
Գեղարքունիք
Լոռի
Շիրակ
Արմավիր
Տավուշ
> Կոտայք
Սյունիք
Վայոց Ձոր
Արարատ
Արագածոտն
Մրցաշարեր
Նկարներ
Կապ

ՖՎ Արամ Իսկանդարյան - Հրազդան

1979թ. ավարտել է Ազիզբեկովի անվան անօրգանական քիմիայի ինստիտուտը:
1990թ., 1991թ., 1992թ., 1994թ. Հրազդան քաղաքի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը:
1995թ., 1996թ., 1997թ. ճանաչվել է Հրազդանի բրոնզե մեդալակիր:
1998թ. դարձել է Հրազդան քաղաքի չեմպիոն:
2003թ. ստացել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում:
2004թ. Կոտայքի մարզի առաջնությունում գրավել է առաջին տեղը:

2004թ.-ից Արամ Իսկանդարյանն ակադեմիայի Հրազդանի մասնաճյուղի մարզիչն է:


Ազատ Թավաքալյան - Չարենցավան

1998թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը:
1992թ. լրացրել է վարպետության թեկնածուի նորմա եւ մասնակցել է Հայաստանի առաջին խմբի մրցաշարին:
1994-1998թթ. աշխատել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի դպրոցում, որպես մարզիչ:
2000-2002թթ. նույնպես մասնակցել է Հայաստանի առաջին խմբի մրցաշարերին:

2006թ.-ից Ազատ Թավաքալյանն աշխատում է շախմատի ակադեմիայի Չարենցավանի մասնաճյուղում:

Արնոլդ Հակոբջանով - Ծաղկաձոր

Ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնա-ինժեներային ֆակուլտետը:
Արնոլդը հանդիսանում է ԽՍՀՄ-ի սպորտի վարպետ, ինչպես նաև մասնակցել է Կոտայքի մարզի առաջնությանը և գրավել է վեցերորդ տեղը:

2006թ-ից Արնոլդ Հակոբջանովն աշխատում է Ակադեմիայի Ծաղկաձորի մասնաճյուղում:


  
  

Ջերմուկ - 2010
Շախմատի միջազգային բաց մրցաշար

26 հունիս - 6 հուլիս