Արշակ Ռամազյան - Վանաձոր  1992թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1982թ. դարձել է Հայաստանում կայացած «Սպիտակ Նավակ» մրցաշարի հաղթող: 1988 թվականից զբաղվում է մարզչական գործունեությամբ: 1991թ. դարձել է Նիկոլաևի միջազգային մրցաշարի հաղթող: 1992թ. Պոլ Կերեսի մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը: 1997թ. Հելսինկիի միջազգային մրցաշարում նույնպես գրավել է երրորդ տեղը: 2001թ. ճանաչվել է երկրորդ Համահայկական խաղերի չեմպիոն: Արշակ Ռամազյանը Լոռու մարզի բազմակի չեմպիոն է, ինչպես նաև հանդիսանում է Լոռու մարզի շախմատի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար:
2005թ-ից սկսած աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղում:
ՄՎ Նարինե Գասպարյան - Վանաձոր
 1995թ. Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում գրավել է երրորդ տեղը, իսկ Եվրոպայի առաջնությունում կիսել է IV- X տեղերը: 1997թ. Հայաստանի կանանց առաջնության եզրափակիչում կիսել է II-III տեղերը, իսկ Եվրոպայի առաջնությունում գրավել է վեցերորդ տեղը: 2000թ. ստացել է միջազգային վարպետի կոչում: 2004թ-ից աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղում:
Գառնիկ Ներսեսյան - Ալավերդի  1985թ. ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտը և մինչ այսօր զբաղվում է մարզչական գործունեությամբ: 1990թ. դարձել է Նիկոլաևի միջազգային մրցաշարի հաղթող: 1991թ. Թալինի միջազգային թիմային մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը: 1997թ. Հելսինկիի միջազգային մրցաշարում նույնպես գրավել է երրորդ տեղը: Գառնիկ Ներսեսյանը հանդիսանում է Լոռու մարզի, Հայաստանի բարձրագույն խմբի բազմակի չեմպիոն, ինչպես նաև վարպետության թեկնածու: Լավագույն սանը Դավիթ Շահինյանն է: 2006թ-ից սկսած աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայի Ալավերդու մասնաճյուղում:
Արարատ Հովհաննիսյան - Սպիտակ
 1993թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1982թ. դարձել է Հայաստանում կայացած «Սպիտակ Նավակ» մրցաշարի հաղթող: 1985թ. ճանաչվել է Հայաստանի կիսաեզրափակչի հաղթող, ինչպես նաև լրացրել է վարպետության թեկնածուի նորմ: 1989թ. դարձել է Նիկոլաևի միջազգային մրցաշարի հաղթող: 1992թ. Պոլ Կերեսի մրցաշարում զբաղեցրել է երրորդ տեղը: 1993թ-ից սկսած աշխատում է Վանաձորի շախմատի ակումբում: 2006թ-ից աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայի Սպիտակի մասնաճյուղում: |