Համլետ Մինասյան - Սիսիան
 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը: 1988թ. մասնակցել է Սիսիանում անցկացված կայծակնային շախմատի առաջնությանը և զբաղեցրել երկրորդ տեղը: Նույն թվականին դարձել է չեմպիոն Սիսիանի առաջնությունում:
2006թ-ից Համլետ Մինասյանը հանդիսանում է Սիսիանի շախմատի տան տնօրենը, ինչպես նաև դասավանդում է շախմատի ակադեմիայի Սիսիանի մասնաճյուղում:
Կամո Գևորգյան - Կապան  1978 թ. ավարտել է Երևանի էկոնոմիկայի պետական համալսարանի կիբեռնետիկայի բաժինը: 1974, 1975 թթ. մասնակցել է Երևանի առաջնության եզրափակչին: 1981-1983 թթ. աշխատել է Կապանի շախմատի դպրոցում: 1983-1985 թթ. աշխատել է Կապանի սպորտի դպրոցում, որպես շախմատի թիմի մարզիչ: 1981, 1982, 2005թթ. դարձել է Կապանի չեմպիոն:
2005 թ-ից Կամո Գեւորգյանն աշխատւմ է շախմատի ակադեմիայի Կապանի մասնաճյուղում:
Արտաշես Գրիգորյան - Քաջարան 1984 թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը: 2002-2006 թթ. աշխատել է Կապանի դպրոցում, որպես շախմատի ուսուցիչ: Նա մասնակցել է մի շարք մարզային մրցաշարերի:
2006 թ-ից Արտաշես Գրիգորյանն աշխատւմ է շախմատի ակադեմիայի Քաջարանի մասնաճյուղում:
Կարեն Պետրոսյան - Գորիս
 1985թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1977թ. գրավել է երկրորդ տեղը Լենինականի դպրոցականների թիմային մրցաշարում: 1980թ. մասնակցել է Հոկտեմբերյանի կիսաեզրափակիչ փուլում: 1994, 1996 թթ. դարձել է Գորիսի փոխչեմպիոն: 1995, 1988 թթ. դարձել է Գորիսի չեմպիոն: 2006թ. գրավել է երրորդ տեղը Օրդյան Ալբերտի հուշամրցաշարի թիմային կազմում:
2007թ-ից Կարեն Պետրոսյանն աշխատում է շախմատի ակադեմիայի Գորիսի մասնաճյուղում:
Լյովա Խաչատրյան - Ագարակ
 |