Գլխավոր
Մեր Մասին
> Երևան
Գեղարքունիք
Լոռի
Շիրակ
Արմավիր
Տավուշ
Կոտայք
Սյունիք
Վայոց Ձոր
Արարատ
Արագածոտն
Մրցաշարեր
Նկարներ
Կապ

ԳՄ Արսեն Եղիազարյան

1992թ. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի շախմատի բաժինը:
1994թ.-ից զբաղվում է մարզչական գործնեությամբ:
1984 և 1988թթ. դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն:
1995թ. «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի գավաթակիր:
1995թ. ստացել է միջազգային վարպետի կոչում, իսկ 2000թ` միջազգային գրոսմայստերի:
1998թ. եղել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչը:
1998 և 2000թթ. Հայաստանի առաջնությունում գրավել է երրորդ տեղը:
2000թ. մինչ օրս հանդիսանում է Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ:
2001թ. Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարում արժանացել է չեմպիոնի կոչման: Նույն թվականին Բաթումիում անցկացված միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ տեղը:
Նրա գլխավորությամբ կանանց հավաքականը 2003թ. դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն, իսկ 2007թ` բրոնզե մեդալակիր:
2005թ. հաղթել է «Աէրոֆլոտ-օփեն» Ա2 մրցաշարը:

2002թ-ից Արսեն Եղիազարյանն աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում որպես մարզիչ:


ՄՎ Վահագն Խաչատրյան

1997թ. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի շախմատի բաժինը: Ունի շախմատի մարզչի և մանկավարժի որակավորում:
1998- 2002թթ. աշխատել է Գյումրի քաղաքի շախմատի դպրոցում` որպես ավագ մարզիչ:
1995թ. Կրասնոդարի միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ տեղը:
1996թ. Մոսկվայում կայացած միջազգային մրցաշարում կիսել է I- III տեղերը:
1999թ. Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում կիսել է II- V տեղերը:
2000թ. Բաթումիի միջազգային մրցաշարում կիսել է II- IV տեղերը, ինչպես նաև ստացել է միջազգային վարպետի կոչում:
2001թ. Երևանի տղամարդկանց առաջնությունում, ապա Լիբանանում կայացած միջազգային մրցաշարերում զբաղեցրել է երրորդ տեղը: Նույն թվականին մասնակցել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը:
Գյումրի քաղաքի քառակի չեմպիոն է (1997թ., 1998թ., 2000թ., 2001թ.):

2002թ-ից Վահագն Խաչատրյանն աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում որպես մարզիչ:


Ռոման Ակոպով

1983-1988թթ. սովորել է Կիրովի անվան ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում:
1986-1988թթ. աշխատել է որպես Ադրբեջանի §Աշխատանքային ռեզերվներ¦ Խորհրդի ավագ մարզիչ:
1988- 2002թթ. աշխատել է Հոկտեմբերյանի Շախմատի տանը որպես ավագ մարզիչ:
1975թ. Բաքվում կայացած երիտասարդական մրցաշարում գրավել է առաջին տեղը:
1980 և 1984թթ. Ադրբեջանի առաջնությունում /բարձրագույն լիգա/ զբաղեցրել է երրորդ տեղը:
1986թ. ԽՍՀՄ առաջնությունում /նամակագրական կապի միջոցով/ զբաղեցրել է երրորդ տեղը:
1986թ. ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում:
1989թ. Պլաուենում կայացած միջազգային մրցաշարում արժանացել է առաջին մրցանակի:
1990թ. Հայաստանի առաջնությունում /առաջին լիգա/ գրավել է երրորդ տեղը:
1997թ. Երևանում անցկացված միջազգային մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը:
2000 և 20001թթ. Հայաստանի արագ շախմատի առաջնությունում դարձել է փոխչեմպիոն:

2002թ.-ից աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում:


  
  

Ջերմուկ - 2010
Շախմատի միջազգային բաց մրցաշար

26 հունիս - 6 հուլիս