Գրանցում

ԿԻՐՍԱՆ ԻԼՅՈՒՄԺԻՆՈՎԻ ԱՅՑԸ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ

2015-10-28

Հոկտեմբերի 23-ին Հայաստան կատարած այցի շրջանակներում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն այցելել է նաև Շախմատի ակադեմիա: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը ներկայացրել է կառույցը և ծանոթացրել նրա գործունեությանը: Կիրսան Իլյումժինովը հանդիպել է նաև շախմատի ուսուցիչներին, ովքեր վերապատրաստում էին անցնում ակադեմիայում: Հիշեցնենք, որ Հայաստանում 2011թ.-ին շախմատն ընդգրկվել է դպրոցական ծրագրում՝ որպես պարտադիր առարկա: 




Developed by LAB64 LLC