Գրանցում

ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ

2016-03-25

Շախմատի դասավանդումը ՀՀ հանրակրթական դպրոցներում՝ որպես պարտադիր առարկա, շատ երկրների ուշադրության կենտրոնում է: Հայաստանյան փորձին ծանոթանալու շրջանակներում ս/թ. մարտի 23-ին Բելառուսական պատվիրակությունն այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ պատվիրակության ներկայացուցիչները մտերմիկ զրույց ունեցան ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ, շրջեցին ակադեմիայի շենքում, մասնակցեցին ուսուցիչների վերապատրաստման սեմինարներին:

Պատվիրակության կազմը.

Ալեքսանդր Սերգեյի Դուբկովսկի Բելառուսի Հանրապետության սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ

Նիկոլայ Նիկոլայի Զարուբիցկի Բելառուսի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ

Սերգեյ Իվանի Արտյուխով շախմատի և շաշկու օլիմպիական պատրաստման հանրապետական կենտրոնի տնօրեն

 

Ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ




Developed by LAB64 LLC