Գրանցում

Մոլդովայի նախագահ, Մոլդովայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Իգոր Դոդոնը այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա

2017-11-10

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և տիկին Գալինա Դոդոնը պատվիրակության անդամների հետ միասին այսօր այցելեցին Հայաստանի շախմատի ակադեմիա: 

    


Դիմավորման արարողությունից հետո Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ շրջեցին ակադեմիայի շենքում, հետևեցին ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի 2-րդ փուլի մրցաշարին, այնուհետև Սմբատ Լպուտյանը ներկայացրեց «Շախմատը դպրոցում» ծրագրի հայաստանյան փորձը:

    

 




Developed by LAB64 LLC