Գրանցում

Վարկանշային մրցաշար

2017-12-05

Ս/թ. դեկտեմբերի 15-23-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Ձմեռ 2017» միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար՝ հետևյալ ժամանակացույցով.

15 դեկտեմբերի – 1-ին տուր 15:30
16 դեկտեմբերի – 2-րդ տուր 15:30
17 դեկտեմբերի – 3-րդ տուր 15:30
18 դեկտեմբերի – 4-րդ տուր 15:30
19 դեկտեմբերի – 5-րդ տուր 15:30
20 դեկտեմբերի – 6-րդ տուր 15:30
21 դեկտեմբերի – 7-րդ տուր 15:30
22 դեկտեմբերի – 8-րդ տուր 15:30
23 դեկտեմբերի – 9-րդ տուր 15:30

Մասնակցելու իրավունք ունեն շախմատային առաջին կարգ (տեղերը սահմանափակ են) և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները: 

Ժամակարգ. 1 ժամ 30 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով: 

Մրցաշարի 1-3-րդ տեղերի համար սահմանված են մրցանակներ, ինչպես նաև հատուկ մրցանակներ լավագույն արդյունք ցուցաբերած շախմատիստուհու և միչև 12 տարեկան մասնակցի համար:

Մուտքավճար. 

  • 3000 ՀՀ դրամ - ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար, 
  • 4000 ՀՀ դրամ - շախմատային առաջին կարգ ունեցող շախմատիստների համար: 

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

Ցուցակագրման վերջնաժամկետն է դեկտեմբերի 14-ը, ժամը 18:00-ն: 




Developed by LAB64 LLC