Գրանցում

Սմբատ Լպուտյանը նշանակվել ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ

2018-11-17

Լոնդոնում այս օրերին ընթացող աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին զուգահեռ կայացավ նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահության նիստ, որի ընթացքում կայացվեց որոշում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին կից Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին նշանակել «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ: 
Անկասկած, այս որոշումը ՖԻԴԵ-ում կայացվել է հաշվի առնելով Հայաստանի հաջողված փորձը շախմատը կրթական համակարգում ներդնելու գործում և այս հաջողված փորձը այլ երկրներում ևս ներդնելու ցանկությամբ:

 

 




Developed by LAB64 LLC