Գրանցում

ՀՀ ոստիկանության արագ շախմատի առաջնություն

2019-02-15

Համաձայն ՀՀ ոստիկանության սպորտային միջոցառումների 2019թ. օրացուցային պլանի ս.թ. փետրվարի 13-15 անցկացվեց ՀՀ ոստիկանության արագ շախմատի առաջնություն: Առաջնությանը մասնակցեցին ՀՀ ոստիկանության 20 ստորաբաժանումների և Արցախի ոստիկանության հավաքական թիմերը: Արդյունքները՝


Անհատական պայքարում

1-ին տեղ՝  Նորայր Միրզոյանը

2-րդ տեղ՝ Իշխան Հակոբյանը

3-րդ տեղ՝ Արմենակ Գևորգյանը

Թիմային պայքարում

1-ին տեղ՝  ԵՔՎ

2-րդ տեղ՝  Կրթահամալիր

3-րդ տեղ՝ ՊՊԾ գունդ

Մասնակիցներին պարգևատրեցին ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի 1-ին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը: 

Շնորհավորում ենք հաղթողներին և բոլորին մաղթում բարի ծառայություն և նորանոր հաջողություններ:

Ֆոտոշարքը հասանելի է մեր կայքում կամ ֆեյսբուքյան էջում:




Developed by LAB64 LLC