1-ին կարգի որակավորման մրցաշար
2019-05-30ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ս/թ. հունիսի 10-19-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է I կարգի որակավորման մրցաշար՝ հետևյալ ժամանակացույցով.
10 հունիսի – 1 տուր 11:00
11 հունիսի – 2 տուր 11:00
12 հունիսի – 3 տուր 11:00
13 հունիսի – 4 տուր 11:00
14 հունիսի – 5 տուր 11:00
15 հունիսի – 6 տուր 11:00
17 հունիսի – 7 տուր 11:00
18 հունիսի – 8 տուր 11:00
19 հունիսի – 9 տուր 11:00
Ցուցակագրումը մինչև հունիսի 8-ը ժամը 15:00-ն է:
I կարգի որակավորման մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ շախմատային II կարգ կամ 1-ին կարգի 1-ին բալը:
Մուտքավճարը 2000 դրամ է:
Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 15 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ I կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև հունիսի 8-ը ժամը 15:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570018417800100
ՀՎՀՀ՝ 02560522
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը և կոնտակտային հեռախոսահամար:
Մրցաշարի 1-ին տուրին խնդրում ենք ծնողներին ներկայանալ ընդունարան երեխաների գրքույկներով: