4-րդ կարգի որակավորման մրցաշար
2019-09-10Ս/թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է IV կարգի որակավորման մրցաշար՝ հետևյալ ժամանակացույցով.
24 սեպտեմբերի – 1 տուր 15:30
25 սեպտեմբերի – 2 տուր 15:30
26 սեպտեմբերի – 3 տուր 15:30
27 սեպտեմբերի – 4 տուր 15:30
28 սեպտեմբերի – 5 տուր 11:00
30 սեպտեմբերի – 6 տուր 15:30
01 հոկտեմբերի – 7 տուր 15:30
02 հոկտեմբերի – 8 տուր 15:30
Ցուցակագրումը մինչև սեպտեմբերի 20-ը ժամը 18:00:
Մուտքավճարը 2000 դրամ է:
Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ IV կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև սեպտեմբերի 20-ը: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570018417800100
ՀՎՀՀ՝ 02560522
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները և կոնտակտային հեռախոսահամար: