Գրանցում

Ավարտվեցին ‹‹շախմատ›› առարկայի ուսուցիչների լիցենզավորման դասընթացները

2022-07-15

Այսպիսով ավարտվեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի և ‹‹Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ››-ի կողմից իրականացվող ‹‹շախմատ››  առարկայի ուսուցիչների լիցենզավորման դասընթացները։

Դասընթացներն անցկացվեցին առկա, հիբրիդային և առցանց եղանակներով:
Այս անգամ բացի հոգեբանամանկավարժական և շախմատային հարցերից քննական հարցաշարերին ավելացվել էր նաև դասի պլան լրացնելը:
Վերապատրաստումներին մասնակցեցին ընդհանուր թվով 430 ուսուցիչներ ամբողջ  ՀՀ տարածքից:

Առաջիկայում մեզ սպասվում են.

  • վերապատրաստման ևս մեկ խումբ (օգոստոսի վերջին)` այն ուսուցիչների համար, ովքեր հարգելի պատճառներով չեն կարողացել մասնակցել հունիս-հուլիսյան վերապատրաստումներին, և նրանց համար, ովքեր տիրապետում են շախմատին, ունեն բարձրագույն կրթություն, և ցանկանում են ստանալ դասավանդման իրավունք,
  • վերապատրաստում Արցախի ուսուցիչների համար (օգոստոսի 23-26-ին), որը կիրականացվի Ստեփանակերտ քաղաքում,
  • ուսուցիչների պարտադիր ատեստավորում (օգոստոսի վերջ):




Developed by LAB64 LLC