Գրանցում

Անդրանիկ Մարգարյանին նվիրված 13-րդ հուշամրցաշար. IV խաղափուլ

2023-01-10

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 4-րդ տուրը անցավ համառ և լարված պայքարում։ 

Մրցաշարի առաջատար ՄԳ Զուրաբ Ստուրան սպիտակ խաղաքարերով  պարտություն կրեց ՄՎ Դավիթ Շահինյանի նկատմամբ,իսկ ահա Պուր Ագա Բալան վստահ հաղթանակ տոնեց Էրիկ Չաքրյանի նկատմամբ և 3 միավորով դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար։

Միջազգային վարպետի նորմայով մրցաշարում հաջող են հանդես գալիս մեր պատանի շախմատիստներ՝ ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՎԹ Բենիկ Ագասարովը: Նրանք 4 տուրերի արդյունքում տոնել են 2-ական հաղթանակ և 2 պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով , և համատեղ գլխավորում են մրցաշարային աղյուսակը, մրցակիցներից առաջ անցնելով 1-ական միավորներով։




Developed by LAB64 LLC