Գրանցում

«Գորիս Օփեն»-ը պաշտոնապես սկսված է։

2025-11-13

Նոյեմբերի 12-ին, Գորիսը դարձավ շախմատային կենտրոն՝ հյուրընկալելով տարբեր երկրներից ժամանած շախմատիստների։

Goris Hotel-ում, տոնական և ոգեշնչող մթնոլորտում, տեղի ունեցավ մրցաշարի բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Սյունիքի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արթուր Խոջաբաղյանը։

Նրանք իրենց ողջույնի խոսքում կարևորեցին նմանատիպ մրցաշարերի դերը մարզական և կրթական զարգացման մեջ՝ ընդգծելով Գորիսի՝ որպես մշակութային և ինտելեկտուալ կենտրոնի նշանակությունը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և աջակիցներին՝ այս նախաձեռնությունը հնարավոր դարձնելու և Գորիսը շախմատի քարտեզի կարևոր կետերից մեկը դարձնելու համար։

Առաջիկա օրերին մեզ սպասում են հետաքրքիր պարտիաներ, նոր ծանոթություններ և հիշարժան պահեր։

Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին և թող սկսվի խաղը։ 

      
  
  




Developed by LAB64 LLC