Գրանցում

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՇԱԽԱՄՏԻ ԱԿԱԴԵՄԻԱ

2016-01-13

Այսօր՝ հունվարի 13-ին, ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը այցելել են Հայաստանի շախմատի ակադեմիա, ներկա գտնվել Անդրանիկ Մարգարյանին նվիրված 6-րդ հուշամրաշարին և դահլիճում հետևել պատանի մասնակիցների խաղին:

Նշենք, որ հուշամրցաշարի շրջանակներում անցկացվում են երկու մրցաշար՝ շվեյցարական և շրջանային: Շվեյցարական մրցաշարին այս տարի մասնակցում են շուրջ 770 պատանի շախմատիստներ Հայաստանի բոլոր մարզերից, ԼՂՀ-ից և Վրաստանից, իսկ շրջանային մրցաշարին՝ 10 ուժեղագույն պատանի շախմատիստներ Ուկրաինայից, Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից:

 

 




Developed by LAB64 LLC