Գրանցում

ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշար Աբովյանում

2016-05-21

Աբովյան քաղաքում ավարտվեց Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը, որին մասնակցում էին շախմատիստներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից և Հնդկաստանից։ Մասնակիցների թվում էին միջազգային և  ՖԻԴԵ-ի վարպետներ, ազգային վարկանիշով շախմատիստներ։
9 տուրորից հետո, առաջին տեղը նվաճեց Ռաֆայել Բակունցը Երևանից, երկրորդ մրցանակակիրը դարձավ միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը Գյումրիից, երրորդը՝ Հովիկ Քոչարյանը Նոր Հաճնից, իսկ չորրորդը՝ Արտավազդ Հայրապետյանը Երևանից։

Պարգևատրվեցին մասնակիցներ ըստ տարիքային խմբերի, որոնց թվում էին նաև Հայաստանի Շախմատի Ակադեմիայի սաները:
Մինչև 10 տարեկան պատանիների հաշվարկ.
1․Նիկոլայ Հովյանը Երևանից  (ՀՇԱ)
2․Ռադիկ Աբրահամյանը Երևանից
3․Դավիթ Ղազարյանը Երևանից  (ՀՇԱ)
Մինչև 12 տարեկան պատանիների հաշվարկ․
1․Սևակ Մանուկյանը Արցախից 
2․Համլետ Բրուտյանը Երևանից (ՀՇԱ)
3․Ռոման Մարգարյանը Երևանից
Մինչև 14 տարեկան պատանիների հաշվարկ․
1․Հրաչյա Անանյանը Աբովյանից
2․Մանուկյան Ալեքս Արցախից
3․Վահան Նալբանդյանը Երևանից
Մինչև 18 տարեկան պատանիների հաշվարկ․
1․Լևոն Մկրտչյանը Երևանից
2․Հովհաննիսյան Մանվել Աբովյանից
3․Գոռ Արսենի Գրիգորյանը Երևանից                                                                                                               Աղջիկների հաշվարկում
1․Ամբարջյան Թերեզան Աբովյանից
2․Մկրտչյան Անահիտը Գյումրիից
3․Լիլի Մովսեսյանը Աբովյանից

Հատուկ մրցանակներ ստացան նաև մրցաշարի ամենակրտսեր ու ամենատարեց շախմատիստները՝  Մենուա Հակոբյանը  (ՀՇԱ) և Ալբերտ Նուրիջանյանը։
Նշենք, որ դրամական մրցանակները տրամադրել էր Աբովյանի համայնքապետարանը։

Մրցաշարի ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը




Developed by LAB64 LLC