

1-ին կարգի որակավորման մրցաշար
2025-04-29Ս/թ. Մայիսի 12-ից մայիսի 18-ը Գլոբալ Բրիջ կրթահամալիրը Հայաստանի շախմատի ակադեմիայի և «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է 1-ին կարգի որակավորման մրցաշար:
Մասնակիցներ
Մրցաշարին կարող են մասնակցել երկրորդ կարգ ունեցող շախմատիստները:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:
Մրցաշարերի օրեր/ժամեր.
Մայիսի 12 - 1 տուր 17:30
Մայիսի 13- 2 տուր 17:30
Մայիսի 14- 3 տուր 17:30
Մայիսի 15- 4 տուր 17:30
Մայիսի 16- 5 տուր 17:30
Մայիսի 17 - 6 տուր 10:00
Մայիսի 17 - 7 տուր 13:00
Մայիսի 18 - 8 տուր 10:00
Մայիսի 18 - 9 տուր 13:00
Ժամակարգ
1 ժամ ամբողջ պարտիայի համար՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից:
Մուտքավճարը 3000 ՀՀ դրամ է:
Անհարգելի բացակայության դեպքում մրցակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին խաղի համար կգրանցվի պարտություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ մրցաշարի մասնակիցների գրանցումը կատարվում է օնլայն տարբերակով մինչև մայիսի 8-ը 14:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570091773770100
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:
Հեռախոսահամար՝ 010-448479, 099-646885։
Գրանցումը հաստատվում է վճարումը կատարելուց հետո։