

The 'Spring 2025' tournament, calculated for national and international rankings, has concluded
2025-06-06Հունիսի 4-ին ավարտվեց «Գարուն 2025» ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշարը։
1-5-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները և լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհին ստացան դրամական պարգևներ:
Մրցանակակիրներն են՝
1. Արամ Գրիգորյան,
2. Արայիկ Արևյան,
3. Ասատուր Հովհաննիսյան,
4. Հայկ Բոտոյան,
5. Արմեն Վարդանյան (մարզիչ՝ ՖՄ, ՖՎ Ս. Մանուկյան),
Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ Մանե Ժամկոչյան:
Սահմանված էին նաև հատուկ մրցանակներ:
- Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ Լեռնիկ Ստեփանյան:
- Մարզերից լավագույն արդյունք ցույց տված մասնակից՝ Սուրեն Ավագյան:
- Լավագույն արդյունք ցույց տված Մ10 տարեկան մասնակից՝ Հակոբ Բաղմանյան:
- Լավագույն արդյունք ցույց տված Մ14 տարեկան մասնակից՝ Վահան Թովմասյան (մարզիչ՝ Տ. Ազարյան):
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին մրցաշարին մասնակցելու համար: