Registration

1-ին կարգի որակավորման մրցաշար

2025-10-20

Ս/թ. հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է կարգի որակավորման մրցաշար:

Մրցաշարի օրեր / ժամեր

27 հոկտեմբերի - 1 տուր 15:30
28 հոկտեմբերի - 2 տուր 15:30
29 հոկտեմբերի - 3 տուր 15:30
30 հոկտեմբերի - 4 տուր 15:30
31 հոկտեմբերի - 5 տուր 15:30
01 նոյեմբերի - 6 տուր 11:00
01 նոյեմբերի - 7 տուր 14:00
02 նոյեմբերի - 8 տուր 11:00
03 նոյեմբերի - 9 տուր 15:30

Մուտքավճարը 3000 դրամ է:

Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ I կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև հոկտեմբերի 25-ը, 13:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել

ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸԲանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570091773770100


Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:

 




Developed by LAB64 LLC