4-րդ կարգի որակավորման մրցաշար
2025-10-21Ս/թ. նոյեմբերի 4-ից 9-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է IV կարգի որակավորման մրցաշար:
IV կարգի մրցաշարը կայանալու է երկու տարիքային խմբերով - 1-ին խումբ՝ մինչև 8տ. մասնակիցներ (2017թ. և բարձր), 2-րդ խումբ՝ առանց տարիքային սահմանափակումների:
Մրցաշարերի օրեր / ժամեր
04 նոյեմբերի – 1 տուր 15:30
05 նոյեմբերի – 2 տուր 15:30
06 նոյեմբերի – 3 տուր 15:30
07 նոյեմբերի – 4 տուր 15:30
08 նոյեմբերի – 5 տուր 11:00
08 նոյեմբերի – 6 տուր 12:30
09 նոյեմբերի – 7 տուր 11:00
09 նոյեմբերի – 8 տուր 12:30
Մուտքավճարը 3000 դրամ է: Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ IV կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումը կատարվում է օնլայն տարբերակով մինչև նոյեմբերի 1-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել
ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570091773770100
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար: