Registration

«ՁՄԵՌ 2025»

2025-11-03

Ս/թ. նոյեմբերի 18-27-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է  ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար։

Մրցանակային ֆոնդը կազմում է մուտքավճարների 60%-ը։

Մրցաշարում սահմանված են հետևյալ մրցանակները․

  • 1-ին տեղ
  • 2-րդ տեղ
  • 3-րդ տեղ
  • 4-րդ տեղ
  • 5-րդ տեղ
  • Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի
  • Մարզերից լավագույն արդյունք ցույց տված մասնակից
  • Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից
  • Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից
  • Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում, իսկ տեղերը կորոշվեն. հատված Բուհգոլցով, այնուհետև Բուհգոլցով և սև գույնով խաղացած պարտիաների քանակով: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:

Մասնակցելու իրավունք ունեն շախմատի որակավորման առաջին կարգ և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները:  Մրցաշարի մասնակիցները պարտադիր պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար /FIDE ID:

ՖԻԴԵ-ի նույնականացման համար չունենալու դեպքում մինչև նոյեմբերի 10-ը դիմեք Հայաստանի շախմատի ֆեդերացիա կամ այցելեք հետևյալ հղումով՝ https://chessfed.am/am/fide-registration-form ։

Ժամակարգ. 90 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով: Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

Մուտքավճար.

  • 2000 և ավելի ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար - 5000 ՀՀ դրամ
  • մինչև 2000 ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար - 6000 ՀՀ դրամ
  • շախմատի որակավորման առաջին կարգ ունեցող շախմատիստների համար - 8000 ՀՀ դրամ /տեղերը սահմանափակ ենմոտ 15 շախմատիստ/։

 

Ժամանակացույց՝

Ամսաթիվ

Խաղափուլ

Ժամ

18  նոյեմբերի

1-ին տուր

15:30

19  նոյեմբերի

2-րդ տուր

15:30

20  նոյեմբերի

3-րդ տուր

15:30

21 նոյեմբերի

4-րդ տուր

15:30

22  նոյեմբերի

5-րդ տուր

11:00

24  նոյեմբերի

6-րդ տուր

15:30

25  նոյեմբերի

7-րդ տուր

15:30

26  նոյեմբերի

8-րդ տուր

15:30

27  նոյեմբերի

9-րդ տուր

15:30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գրանցում․

Մասնակցության վճարները կարող եք փոխանցել ներքոնշյալ հաշվեհամարին: Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տվյալները, վարկանիշը և կոնտակտային հեռախոսահամար:

Բանկային տվյալներ`

Շահառու՝     «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամ

Բանկ՝          Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝             1570018417800100

ՀՎՀՀ՝         02560522

 

ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  • Գրանցման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 15-ը, ժամը 18:00:
  • Մասնակիցների և մարզիչների բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:
  • Մուտքավճարների ետ վերադարձի դեպքում կկատարվի 20% պահում։
  • Մանրամասների համար զանգահարել 099-64-68-85 հեռախոսահամարով:



Developed by LAB64 LLC