3-րդ, 2-րդ և 1-ին կարգի որակավորման մրցաշարեր
2025-11-25Ս/թ. դեկտեմբերի 9-ից 17-ը Հայաստանի շախմատի ակադեմիան «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետ համատեղ կազմակերպում է III, II և I կարգի որակավորման մրցաշարեր:
Մրցաշարերի օրեր / ժամեր
9 դեկտեմբերի -1 տուր 16:00
10 դեկտեմբերի -2 տուր 16:00
11 դեկտեմբերի -3 տուր 16:00
12 դեկտեմբերի -4 տուր 16:00
13 դեկտեմբերի -5 տուր 11:00
14 դեկտեմբերի -6 տուր 11:00
15 դեկտեմբերի -7 տուր 16:00
16 դեկտեմբերի -8 տուր 16:00
17 դեկտեմբերի -9 տուր 16:00/1-ին և 2-րդ կարգի մրցաշարերի վերջին տուր/
Մուտքավճարը 3000 դրամ է: Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:
Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ III, II և I կարգի որակավորման մրցաշարերի մասնակիցների գրանցումն կատարվում է օնլայն տարբերակով մինչև դեկտեմբերի 6-ը, ժամը՝ 15:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:
Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել «Շախմատի ակադեմիայի ակումբ»-ի հետևյալ հաշվեհամարին՝
Շահառու՝ «Շախմատի ակադեմիայի ակումբ» ՍՊԸ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570091773770100
Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար: