Registration

Միջոցառում նվիրված երեխաների պաշտպանության օրվան

2026-06-04

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Հայաստանի շախմատի ակադեմիայում կազմակերպվեց հատուկ միջոցառում փոքրիկների համար։

Օրը սկսվեց կախարդական շոուով, որը երեխաներին պարգևեց բազմաթիվ ուրախ պահեր և անակնկալներ։ Այնուհետև համաժամանակյա խաղ անցկացրեցին ակադեմիայի լավագույն սաներ ՄՎ Վահե Սուքիասյանը, ՖՎ Վաչե Հովակիմյանը և ՖՎ Ռուդոլֆ Փաշիկյանը, որի ընթացքում փոքրիկ շախմատասերները հնարավորություն ունեցան փորձել իրենց ուժերը և ստանալ նոր տպավորություններ։

Երեխաներին սպասում էին նաև համեղ հյուրասիրություններ և հաճելի անակնկալներ։ Տոնական օրը քաղցրեցին @pinkberryfactory-ն և @premier_foods_beverages-ը։

Շնորհակալ ենք բոլոր երեխաներին, ծնողներին և աջակիցներին այս օրը հիշարժան դարձնելու համար։

Ամբողջական ֆոտոշարք։




Developed by LAB64 LLC