Գրանցում

ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատի 4-րդ առաջնություն

2018-02-08

Ս/թ. փետրվարի 10-ին ժամը 11-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում (hասցե՝ Շևչենկո 34, ք. Երևան, 0050, ՀՀ, Հեռ.՝ +374 10 44 84 79) տեղի կունենա ԶԼՄ-ների միջև անցկացվող շախմատի 4-րդ առաջնությանը:

Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Մցաշարը կանցկացվի 7 խաղափուլով, արագ շախմատի կանոններով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին կհատկացվի 10-ական րոպե ժամանակ՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

Մրցաշարի գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:

Այս մրցաշարին մասնակցելու համար ուղարկեք ձեր հայտը tigranhov@list.ru էլեկտրոնային հասցեին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 181878, +374 10 550619 հեռախոսահամարներով՝ մրցաշարի կազմկոմիտեի ղեկավար, ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանին: 

 




Developed by LAB64 LLC