Գրանցում

Հավաքներ

Տարին երկու անգամ Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է ուսումնամարզական հավաքներ Հայաստանի հանգստավայրերում: Հավաքներին մասնակցում են Հայաստանի լավագույն սաները, մարզիչները, ինչպես նաև օտարերկրյա երիտասարդ շախմատիստներ Ամերիկայից, Բեյրութից, Պարսկաստանից, Վրաստանից եւ այլն: Հավաքներին հրավիրվում են նաև հայտնի շախմատիստներ, մարզիչներ, որոնք իրենց փորձն ու գիտելիքները փոխանցում երեխաներին: Այս միջոցառումներն անցկացվում են գարնանը՝ տասնօրյա ժամկետով: Ակադեմիայի առաջին հավաքը տեղի է ունեցել 2002թ.-ին, որն անց է կացվել Ծաղկաձորում: Մինչ օրս հավաքներ են կազմակերպվել նաև Ջերմուկում, Ծաղկաձորում, Արզնիում, Կապուտակ Սևանում և Վանաձորում: 

   

   

     

   

   

   

   

 

 

 

 

 




Developed by LAB64 LLC