Էմիլ Մարկարյանը ծնվել է 1979 թ. դեկտեմբերի 12-ին Բաքու քաղաքում: 1988թ.-ին տեղափոխվել է Հայաստան: Սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում (Պոլիտեխնիկ):
Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից է:
Կրթություն
1996 թ. ավարտել է ք. Աշտարակի N2 միջնակարգ դպրոցը
1996 – 2002 թթ. սովորել է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում: Շնորհված է մագիստրոսի աստիճան
- 2002 – 2005 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի Ինստիտուտի ասպիրանտուրայում
- 2005 թ.-ին ստացել է քիմ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
Շախմատային հաջողություններ
Աշտարակ և Արագածոտն մարզի բազմակի չեմպիոն և մրցանակակիր:
Աշխատանքային գործունեություն
- 2002 – 2010 թթ. աշխատել է գիտական և արտադրական գործունեություն քիմիական ոլորտում
- 2011 – առ այսօր աշխատում է Գր. Ղափանցյանի անվան N4 հիմնական դպրոցում՝ որպես շախմատի ուսուցիչ
- 2011 – առ այսօր աշխատում է ք. Աշտարակում՝ որպես մարզիչ
- 2014 թ.-ից աշխատում է Շախմատային Ակադեմիայի ք. Աշտարակի մասնաճյուղի մարզիչ
- 2020 թ. –ից աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում՝ որպես մարզիչ
Մարզչական հաջողություններ
- 2011 – 2025 թթ. ընթացքում 200-ից ավել սան լրացրել է մարզական կարգ՝ այդ թվում 45-ից ավել 1-ին կարգ:
- 2013 թվականին Դավթյան Արսենը դարձել է Հայաստանի մինչև 8 տարեկան տղաների առաջնության 1–2 տեղ զբաղեցրած մասնակից։
- 2013 թվականին Դավթյան Արսենը դարձել է Եվրոպայի գավաթակիր մինչև 8 տարեկանների խմբում։
- 2014 թվականին Իսպիրյան Ժորան դարձել է Արագածոտնի մարզի չեմպիոն։
- 2014 թվականին Ավետիսյան Գոռը Արագածոտնի մարզի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը։
- 2015 թվականին Իսպիրյան Ժորան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում (Մ18) զբաղեցրել է 2–4-րդ տեղերը։
- 2015 թվականին Իսպիրյան Ժորան դարձել է Հայաստանի առաջնության Մ16 փոխչեմպիոն և Ֆրանսիայի մինչև 16 տարեկան տղաների առաջնության փոխչեմպիոն։
- 2018 թվականին Եդիգարյան Ասյան դարձել է Հայաստանի առաջնության աղջիկների Մ14 չեմպիոն։
- 2018 թվականին Եդիգարյան Ասյան դարձել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոն։
- 2019 թվականին Ասկարյան Անետան դարձել է Հայաստանի առաջնության մինչև 14 տարեկան աղջիկների փոխչեմպիոն։
- 2024 թվականին Մովսիսյան Սամվելը դարձել է Հայաստանի առաջնության Մ8 փոխչեմպիոն։
- 2025 թվականին Մովսիսյան Սամվելը Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարում զբաղեցրել է Մ10 տարեկան պատանիների 3-րդ տեղը։
- 2025 թվականին Մովսիսյան Սամվելը դարձել է Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի պատանի-միջին 4-րդ փառատոնի Մ10 խմբի չեմպիոն։
- 2025 թվականին Մկրտչյան Դավիթ Ս.-ն նույն փառատոնի Մ8 խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը։