Գրանցում

Գագիկ Ստեփանյանը ծնվել է 1977 թ․-ի հունվարի 20-ին Երևանում։ 

Բարձրագույն կրթությունը որպես շախմատի մարզիչ  և մանկավարժ ստացել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում:

Աշխատանքային գործունեություն

Մասնագիտական աշխատանքային ուղին որպես շախմատի ուսուցիչ սկսել է Նիկոլ Աղբալյանի անվան հ. 19 հիմնական դպրոցից՝ աշխատելով 10 տարի։

  • 2017-2018 թթ․ աշխատել է Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես մարզիչ։
  • 2018-2023 թթ․ աշխատել է Մալաթիա-Սեբաստիայի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ։
  • 2022-մինչ օրս աշխատում է Արաբկիրի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ։
  • 2022-ից որպես շախմատի մարզիչ համագործակցում է DASA2 առցանց դպրոցի հետ՝ դասավանդելով շախմատ սփյուռքահայ երեխաներին, փորձելով ներդրում ունենալ սփյուռքում հայապահպանության գործում։
  • 2023թ. առ այսօր աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում: 

Մարզչական արդյունքներ

  • Շուրջ 100 2-րդ և 1-ին կարգայիններ:
  • Երևան քաղաքի շախմատի դպրոցական օլիմպիադայում 2-րդ հորիզոնական՝ 2017, 2018 թթ.
  • Երևան քաղաքի շախմատի դպրոցական օլիմպիադայում 3-րդ հորիզոնական՝ 2019թ.
  • Հանրապետության շախմատի դպրոցական օլիմպիադայում 2-րդ հորիզոնական՝ 2018թ.
  • Փոթիի միջազգային մրցաշարում Հայկ Աղայանը մինչև 8 տարեկանների մրցաշարում գրավել է 1-ին հորիզոնականը։
  • Հայաստանի մինչև 8 տարեկանների առաջնությունում Հայկ Աղայանը և Դավիթ Դալալոյանը զբաղեցրել են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները։ 



Developed by LAB64 LLC