Գրանցում

Հայկ Խաչիկյանը ծնվել է 1985 թ. մայիսի 13-ին Գավառ քաղաքում: Սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: 

Հայկ Խաչիկյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի լավագույն մարզիչներից է։ ​


Կրթությունը
1993-1997 թթ. սովորել է Ջոտտոյի անվան գեղարվեստի դպրոցում: 
2002 թ. ավարտել է Երևանի Ստ. Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցը: 
2012 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինը: 
Քաղաքագիտության մագիստրոս է: 


Շախմատային հաջողություններ

  • Գավառ քաղաքի չեմպիոն
  • Գեղարքունիքի մարզի չեմպիոն
  • Համաբանակային խաղերի շախմատի չեմպիոն
  • Հենրիկ Գասպարյանի անվան մարզադպրոցի առաջնությունում գրավել է  1-2-րդ տեղ
  • ԵՊՀ թիմի կազմում ուսանողական խաղերի չեմպիոն
  • 2016թ. Փոթիի միջազգային մրցաշարում իր վարկանիշային խմբի հաղթող
  • 2021թ. Բելգրադի միջազգային մրցաշարում իր վարկանիշային խմբի հաղթող

Աշխատանքային գործունեություն

  • 2013 թ. աշխատում է Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում
  • 2014 թ. աշխատում է Դավթաշենի շախմատի դպրոցում
  • 2015 թ. դասախոսում է Գավառի պետական համալսարանում, վարում է Շախմատի տեսություն և պրակտիկա դասընթացը: Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է: Նրա մոտ 1 տասնյակ ուսանողներ, գերազանցությամբ հանձնելով քննությունները, ստացել են «Շախմատ» առարկան դասավանդելու եռամյա հավաստագրեր: 
  • 2021 թվականից աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում որպես մարզիչ

Մարզչական հաջողություններ
2014 թվականից ունեցել է մոտ 35 1-ին կարգայիններ, Հայաստանի և միջազգային մրցաշարերի բազմաթիվ հաղթողներ ու մրցանակակիրներ, որոնք հաջողությամբ մասնակցել են Աշխարհի և Եվրոպայի մանկապատանեկան առաջնություններում,այդ թվում՝

  • Հայաստանի մինչև 10 տ. տղաների փոխչեմպիոն
  • Հայաստանի մինչև 10 տ. աղջիկների փոխչեմպիոն
  • Հայաստանի մինչև 12 տ. տղաների 2 փոխչեմպիոններ
  • Երևանի մինչև 10 տ. չեմպիոն
  • Երևանի մինչև 12 տ. 2 փոխչեմպիոն
  • Երևանի մինչև 12 տ. 3-րդ տեղ
  • Երևանի մինչև 14 տ. 2 չեմպիոն
  • Շախմատի տան մինչև 8 տ. չեմպիոն
  • Շախմատի տան մինչև  10 տ. 2 չեմպիոն
  • Շախմատի տան մինչև  12 տ. 2 չեմպիոն
  • Ջերմուկի՝ Ստեփան Ավագյանի միջազգային մրցաշարում մինչև 10 տ. չեմպիոն
  • Ջերմուկի՝ Ստեփան Ավագյանի միջազգային մրցաշարում մինչև 12 տ. չեմպիոն
  • Ջերմուկի՝ Ստեփան Ավագյանի միջազգային մրցաշարում 2-րդ և 3-րդ տեղեր
  • ԱՆդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում մինչև 12 տ. 2-րդ և 3-րդ տեղեր
  • Կոտայքի մարզի մինչև 14 տարեկան տղաների մրցաշարում կրկնակի չեմպիոն, և մինչև 12 տարեկան մեկ չեմպիոն
  • Կոտայքի մարզի աղջիկների մրցաշարում մինչև 14 տարեկան 1 չեմպիոն, մինչև 12 տարեկան 1 չեմպիոն, մինչև 10 տարեկան 1 չեմպիոն
  • Արարատի մարզի տղամարդկանց առաջնության չեմպիոն
  • Սոչիի մինչև 9 տ. տղաների առաջնության չեմպիոն
  • Բոստոնի դպրոցականների առաջնության չեմպիոն
  • Նանա Ալեքսանդրիայի գավաթ մինչև 1900 վարկանիշային խմբում 1-ին տեղ
  • Նոնա Գափրինդաշվիլու գավաթ մինչև 1900 վարկանիշային խմբում 1-ին տեղ

Պարգևներ 
«Լավագույն մարզիչ» 2018 թ..Ջերմուկի միջազգային մանկապատանեկան մրցաշարի արդյունքներով 
«Մարզչական հմուտ գործունեության համար» շնորհակալագիր Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի կողմից 

 




Developed by 5165m Studio