Գրանցում

4-րդ կարգի որակավորման մրցաշար

2019-05-03

Ս/թ. մայիսի 10-18-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է IV կարգի որակավորման մրցաշար՝ հետևյալ ժամանակացույցով.

10 մայիսի – 1 տուր 15:30
11 մայիսի – 2 տուր 11:00
13 մայիսի – 3 տուր 15:30
14 մայիսի – 4 տուր 15:30
15 մայիսի – 5 տուր 15:30
16 մայիսի – 6 տուր 15:30
17 մայիսի – 7 տուր 15:30
18 մայիսի – 8 տուր 11:00

Ցուցակագրումը մինչև մայիսի 8-ը ժամը17:00:

Մուտքավճարը 2000 դրամ է:

Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի խաղից:    

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ IV կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև մայիսի 8-ը: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570018417800100

ՀՎՀՀ՝ 02560522

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները և կոնտակտային հեռախոսահամար:

 




Developed by LAB64 LLC