ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
2012-08-27
Հայաստանի պատվիրակությունը փայլուն հանդես եկավ Պրահայում անցկացվող Եվրոպայի պատանիների առաջնությունում և հայրենիք վերադարձավ մեկ ոսկե և երկու արծաթե մեդալներով:
Մեր սան Հայկ Մ. Մարտիրոսյանը, վաստակելով 9 հնարավորից 8.5 միավոր, դարձավ մինչև 12 տարեկանների ոսկե մեդալակրիր: Հիշեցնենք, որ Հայկը նույն տարիքային խմբում հաղթել էր նաև անցյալ տարի:
Մանուել Պետրոսյանը դարձավ մինչև 14 տարեկան պատանիների արծաթե մեդալակիր՝ հավաքելով 9 հնարավորից 7 միավոր:
Հովհաննես Գաբուզյանը դարձավ մինչև 18 տարեկան պատանիների արծաթե մեդալակիր՝ հավաքելով 9 հնարավորից 7 միավոր:
Տիգրան Կ. Հարությունյանը, հավաքելով 9 հնարավորից 7 միավոր, նվաճեց չորրորդ տեղը մինչև 16 տարեկան պատանիների խմբում:
Իսկ Շանթ Սարգսյանը մի փոքր զիջեց առաջատարներին և նվաճեց վեցերորդ տեղը մինչև 10 տարեկան պատանիների խմբում:



