Գրանցում

Միջազգային գիտաժողով Ծաղկաձորում

2019-05-07

Այսօր Ծաղկաձոր քաղաքում մեկնարկեց «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողովը, որի սկիզբը եղավ ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադա այցելությունը: Բացման արարողությունը սկսվեց ՖԻԴԵ-ի նախագահի տեղակալ Բաշար Քուաթլիի վիդեոհաղորդագրությամբ: ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Յուդիտ Պոլգարը, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Նայջել Շորտը և ՖԻԴԵ-ի շախմատը կրթության մեջ հանձնաժողովի նախագահ Սմբատ Լպուտյանը իրենց խոսքն ասացին՝ ընդգծելով շախմատի արժեքը և կարևորությունը կրթական համակարգում և որպես կրթական գործիք, ինչպես նաև կրճատ ներկայացնելով ՀՀ-ում առկա վիճակը այս ոլորտում:

 




Developed by 5165m Studio