Գրանցում

«Ձմեռ 2019»

2019-11-21

Ս/թ. դեկտեմբերի 16-25-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Ձմեռ 2019» միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար՝ հետևյալ ժամանակացույցով.

16 դեկտեմբերի – 1-ին տուր 15:30
17 դեկտեմբերի – 2-րդ տուր 15:30
18 դեկտեմբերի – 3-րդ տուր 15:30
19 դեկտեմբերի – 4-րդ տուր 15:30
20 դեկտեմբերի – 5-րդ տուր 15:30
21 դեկտեմբերի – 6-րդ տուր 11:00
23 դեկտեմբերի – 7-րդ տուր 15:30
24 դեկտեմբերի – 8-րդ տուր 15:30
25 դեկտեմբերի – 9-րդ տուր 15:30

Մասնակցելու իրավունք ունեն շախմատային առաջին կարգ (տեղերը սահմանափակ են) և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները:

  • Ժամակարգ. 1 ժամ 30 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով:
  • Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:
  • Ցուցակագրում. վերջնաժամկետն է դեկտեմբերի 13-ը, ժամը 18:00-ն:
  • Մուտքավճար. 3000 ՀՀ դրամ - ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար, 4000 ՀՀ դրամ - շախմատային առաջին կարգ ունեցող շախմատիստների համար:

Մրցաշարի 1-3-րդ տեղերի համար սահմանված են մրցանակներ, ինչպես նաև հատուկ մրցանակներ լավագույն արդյունք ցուցաբերած շախմատիստուհու և միչև 12 տարեկան մասնակցի համար:

Մրցաշարի մասնակիցները պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար /չունենալու դեպքում նախապես դիմել Հայաստանի շախմատի ֆեդերացիա մինչև դեկտեմբերի 13-ը/:

Մասնակիցների և մարզիչների բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, «Ձմեռ 2019» մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև դեկտեմբերի 13-ը : Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

 Հ/հ՝ 1570018417800100

 ՀՎՀՀ՝ 02560522

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, կոնտակտային հեռախոսահամար, մարզչի անունը և ազգանունը:




Developed by LAB64 LLC