Գրանցում

Շախմատի ուսուցիչների առցանց վերապատրաստման դասընթացներ

2020-04-15

Հայաստանի շախմատի ակադեմիան, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի հետ միասին նախաձեռնել է շախմատի ուսուցիչների վերապատրաստման առցանց դասընթացներ` հանրապետության բոլոր մարզերի ուսուցիչների համար:
Դասընթացները ներառում են 2 ուղղություն՝ տեխնիկական աջակցություն հեռավար ուսուցման բարելավման վերաբերյալ և մանկավարժամեթոդական ցուցումներ։
Առցանց վերապատրաստմանը մասնակցում էին Երևան քաղաքից շուրջ 100 և ՀՀ բոլոր մարզերից շուրջ 600 ուսուցիչներ։

Դասընթացների հիմքում ընկած է «Շրջված դասարանի» մեթոդը, որը կիրառվում է վերապատրաստման ընթացքում և առաջարկվում է կիրառել նաև ուսուցիչներին։ 
Քննարկմանը ներկա էր նաև Երևանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ով շնորհակալություն հայտնեց հագեցած և նպատակային քննարկում-վերապատրաստման համար։




Developed by LAB64 LLC