Գրանցում

Ավարտվեց ՀՀ շախմատի ակադեմիայի և «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի կողմից համատեղ կազմակերպված ուսուցիչների օնլայն վերապատրաստման մանկավարժամեթոդական փուլը:

2020-05-10

Այսօր ավարտվեց  ՀՀ շախմատի ակադեմիայի և «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի կողմից համատեղ կազմակերպված ուսուցիչների օնլայն վերապատրաստման մանկավարժամեթոդական փուլը, որին նախորդել էր դասընթացի տեխնիկական մասը:

Վերապատրաստման մանկավարժամեթոդական փուլին մասնակցեցին մոտ 1000 ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից, ովքեր ներկայացնում էին իրենց կարծիքներն ու առաջարկները ուղարկված համաժամանակյա և տարժամանակյա դասերիվերաբերյալ, ինչպես նաև խմբային աշխատանքների միջոցով ներկայացնում էին առցանց ուսուցման դրական ու բացասական կողմերը՝ հաշվի առնելով իրենց փորձը։

ՀՀ շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի մեթոդիստները վերապատրաստման ամբողջ ընթացքում ուղղորդում էին ուսուցիչներին և ներկայացնում առցանց ուսուցում իրականացնելու արդիական մեթոդներն ու  ձևերը:

Այն ուսուցիչները, ովքեր վերապատրաստման ընթացքում ակտիվություն են ցուցաբերել և նաև ուղարկել են իրենց տեսադասերը` կստանան վկայականներ, որը հետագայում առավելություն կդիտվի առարկան դասավանդող ուսուցիչների համար:

Վերապատրաստման այս մասշտաբի առցանց տարբերակը Հայաստանում իրականացվում էր առաջին անգամ, որը սկսել է նաև օրինակ հանդիսանալ տարբեր երկրների համար:




Developed by LAB64 LLC