Գրանցում

Շախմատի ակադեմիայի գավաթ 2021- 2-րդ փուլ

2021-03-03

Ս/թ. մարտի 6-ին, ժամը 12:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2021» արագ շախմատի մրցաշարի 2-րդ փուլը՝ նվիրված Կանանց միջազգային օրվան:

Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն II կարգ ունեցող շախմատիստները:

Հիմնական մրցանակներ. 1-5-րդ տեղերը գրաված շախմատիստներին

1-ին տեղ՝ 50 000 դրամ

2-րդ տեղ՝ 30 000 դրամ

3-րդ տեղ՝ 20 000 դրամ

4-րդ տեղ՝ 15 000 դրամ

5-րդ տեղ՝ 15 000 դրամ

Հատուկ մրցանակներ. – 10 000-ական դրամ

լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի
 
լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից

լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից

լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան աղջիկ մասնակից

 

Նաև հատուկ մրցանակ է սահմանել մեր գործընկեր Չեսիֆայ ընկերությունը աղջիկ մասնակիցների համար։

1-ին տեղ՝ փաթեթ /50 $/

2-րդ տեղ՝ փաթեթ /30 $/

3-րդ տեղ՝ փաթեթ /20 $/

 

 




Developed by LAB64 LLC