Գրանցում

Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշար

2021-03-16

Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը կանցկացվի Հայաստանի շախմատի ակադեմիայում (հասցե՝ Շևչենկո 34, ք. Երևան, ՀՀ) ս/թ. մարտի 20-ից 29-ը:

Մրցաշարն անցկացվում է ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:

Հավասար միավորներ վաստակելու դեպքում բոլոր մրցաշարերում տեղերը կորոշվեն ըստ.

1.հատված Բուխհոլց - 1 ցուցանիշի

2.գումարային Բուխհոլցի ցուցանիշի

3.սև գույնով խաղացած պարտիաների առավելագույն քանակի

4.հաղթանակների առավելագույն քանակի

Ժամակարգը՝ յուրաքանչյուր մասնակցի տրվում է 90-ական րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 15 րոպե մինչև պարտիայի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մրցաշարի բացումը` մարտի 20-ին ժամը 18:00–ին:  

Խաղերի սկիզբը` մարտի 21-ից ամեն օր ժամը 15:00-ին:




Developed by LAB64 LLC