Գրանցում

Ուսուցիչների լիցենզավորման առցանց դասընթացներ

2021-08-05

Հայաստանի շախմատի ակադեմիան շարունակում է իրականացնել «շախմատ» առարկայի ուսուցիչների լիցենզավորման առցանց դասընթացները։​​ Վերապատրաստումներին մասնակցում են ավելի քան 600 ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից:​ 

Վերապատրաստումներն իրականացվում են 2 ուղղությամբ՝ շախմատ, դասավանդման մեթոդիկա և հոգեբանամանկավարժական հարցեր։

​Օգոստոսի 23-25- ին վերապատրաստումներ է նախատեսվում ​ իրականացնել ​ Արցախում, իսկ 26-28-ին ​ կունենանք առցանց վերապատրաստման ևս մեկ խումբ: ​

Խմբում մասնակիցների առավելագույն թիվը 40 է, ուստի ​այն ուսուցիչները, ովքեր բաց են թողել իրենց վերապատրաստումը / ովքեր նոր են ցանկանում լիցենզավորվել, խնդրում ենք կապվել Ձեր մարզի համակարգողի հետ, և նախապես հաստատել Ձեր մասնակցությունը:​




Developed by LAB64 LLC