Գրանցում

ՉեսսՄուդ շախմատի միջազգային բաց մրցաշար

2021-08-07

Ս.թ. հոկտեմբերի 4-ից մինչև 12-ը Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպում է “ՉեսսՄուդ” շախմատի միջազգային մրցաշարը, որը տեղի կունենա Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցում (ք. Ծաղկաձոր, Կոտայքի մարզ, ՀՀ): 

“ՉեսսՄուդ” շախմատի միջազգային մրցաշարը կանցկացվի Ա և Բ խմբերով։

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 250 000 ՀՀ դրամ է:

Ա խմբի մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2000-ից բարձր միջազգային գործակից ունեցող շախմատիստները,

Բ խմբի մրցաշարում իրավունք ունեն մասնակցելու 2000-ից ցածր միջազգային գործակից ունեցող և սահմանափակ քանակով վարկանիշ չունեցող շախմատիստները:

Մրցաշարերը կանցկացվեն շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն։

Կանոնադրություն

Մրցաշարի պաշտոնական կայքէջն է՝
open.chessmood.com

 




Developed by LAB64 LLC