Գրանցում

Մեկնարկեց "ՉեսսՄուդ" շախմատի միջազգային բաց մրցաշարը

2021-10-04

Մեկնարկեց “ՉեսսՄուդ” շախմատի միջազգային բաց մրցաշարը։

Հոկտեբերի 4-12ը շախմատային քաղաք Ծաղկաձորը հյուրընկալել է ավելի քան 10 երկների 200-ից ավել շատմատասերների, այդ թվում՝ 25 միջազգային գրոսմայստերների, 40 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետների։

Բացման հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը իր երախտիքի խոսքը հղեց մրցաշարի բոլոր հովանավորներին և աջակիցներին, ովքեր արդեն իսկ շախմատի մեծ ընտանիքի անդամներն են դարձել և բոլոր մասնակիցներին մաղթեց հիշարժան խաղ։

Իր շնորհակալական խոսքը խոսքը հղեց նաև մրցշարի հովանավոր և աջակից, «Չես Մուդ» կազմակերպության հիմադիր, ՄԳ Ավետիք Գրիգորյանը, ողջունելով բոլոր շախմատիսներին, ովքեր ցանկացան մասնակիցը դռնալ այս կարևոր իրադարձությանը։ 

Մրցաշարի բացման արարողակարգի և առաջին խաղափուլի նկարները կարող եք գտնել կցված հղումով՝

https://open.chessmood.com/en/media/images/

    

   

   

    

    

  

    

 




Developed by LAB64 LLC