Գրանցում

Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը

2021-12-10

Սիրելի՜ շախմատիստներ, սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ հունվարի 8-ից մինչև 16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը: ​ ​ ​ ​

Հուշամրցաշարը կանցկացվի տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով:
Գ​րանցվելու համար հետևեք հղմանը՝ http://bit.ly/380MAxO ​

Մրցաշարերում իրավունք ունեն մասնակցելու այն շախմատիստները, ովքեր ունեն.

Ա1 մրցաշար` ազգային վարկանիշ (աղջիկներ և մարզերից մասնակիցներ` առնվազն I կարգ)

Ա2 մրցաշար` առնվազն I կարգ

Ա3 մրցաշար` առնվազն II կարգ

Ա4 մրցաշար` առնվազն III կարգ (մարզերի համար՝ IV կարգ)

Ա5 մրցաշար` առնվազն IV կարգ (մարզերի համար՝ IV կարգի 1 բալ)

Բ մրցաշար` 2010թ․՝ առնվազն II կարգ, 2011թ․՝ առնվազն III կարգ, 2012թ․՝ առնվազն IV կարգ, 2013-2014թթ․՝ առնվազն IV կարգի 1 բալ (մարզերի համար՝ 2012թ․՝ առնվազն IV կարգի 1 բալ)

Ա1 և Ա2 մրցաշարերում կհաշվարկվի ազգային և միջազգային (ՖԻԴԵ) վարկանիշ: Ա1 և Ա2 մրցաշարերի մասնակիցները պարտադիր պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար /FIDE ID/, իսկ չունենալու դեպքում նախապես դիմեն Հայաստանի շախմատի ֆեդերացիա /հեռ․ 010-570758/ մինչև դեկտեմբերի 20-ը:

Մանրամասների համար հետևեք հղմանը՝ ​ https://bit.ly/3lMQFwj




Developed by LAB64 LLC