Գրանցում

Շախմատի ակադեմիայի գավաթ 2021- եզրափակիչ փուլ

2021-12-14

Ս/թ.դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է«Շախմատի ակադեմիայի գավաթ - 2021» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ ամանորյա փուլը:

Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն 2-րդ կարգ ունեցող շախմատիստները, իսկ 2013 – 2014թթ․-ի համար՝ առնվազն 3-րդ կարգ :

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 8 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների:

5 րոպե ամբողջ պարտիայի համար` յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մուտքավճար.

ՄԳ, ՄՎ, ՖՎ, ԿՄԳ - անվճար

2100 և բարձր վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2 000 ՀՀ դրամ

II, I կարգ – 2100 վարկանիշ ունեցող մասնակիցներ - 2 500 ՀՀ դրամ

III կարգ /2013 – 2014թթ․/ - 3 000 ՀՀ դրամ

Հիմնական մրցանակներ. 1-6-րդ տեղերը գրաված շախմատիստներին

1-ին տեղ՝ 70 000 դրամ

2-րդ տեղ՝ 50 000 դրամ

3-րդ տեղ՝ 30 000 դրամ

4-րդ տեղ՝ 20 000 դրամ

5-րդ տեղ՝ 15 000 դրամ

6-րդ տեղ՝ 15 000 դրամ

Հատուկ մրցանակներ.

լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի 

լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից

լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից

լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից

մարզերի լավագույն արդյունք ցույց տված մասնակից

լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան աղջիկ մասնակից

լավագույն արդյունք ցույց տված մինչև 8 տարեկան մասնակից

Հատուկ մրցանակ է սահմանել մեր գործընկեր Chessify ընկերությունը մրցաշարի մասնակիցների համար.

Մինչև 18տ. մասնակից՝ փաթեթ /50 $/

Մինչև 16տ. մասնակից՝ փաթեթ /30 $/

Մինչև 14տ. մասնակից՝ փաթեթ /20 $/

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում:
Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալու միայն մեկ մրցանակ:
Մրցաշարի մասնակցության բոլոր ծախսերը հոգում է գործուղող կազմակերպությունը:

Ցուցակագրումը մինչև դեկտեմբերի 22-ը, ժամը 18:00-ն: 

Գրանցվելու համար հետևեք հղմանը՝
https://forms.gle/fZDzkAzVuDF6RH7H7

Հեռախոսահամար՝ 010-448479, 043-448473։




Developed by LAB64 LLC