Գրանցում

I կարգի որակավորման մրցաշար

2022-04-14

Ս/թ. մայիսի 11-ից 19-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է I կարգի որակավորման մրցաշար՝ հետևյալ ժամանակացույցով.

Մրցաշարի օրեր / ժամեր

11 մայիսի - 1-ին տուր 15:30
12 մայիսի - 2-րդ տուր 15:30
13 մայիսի - 3-րդ տուր 15:30
14 մայիսի - 4-րդ տուր 15:30
15 մայիսի - 5-րդ տուր 12:00
16 մայիսի - 6-րդ տուր 15:30
17 մայիսի - 7-րդ տուր 15:30
18 մայիսի - 8-րդ տուր 15:30
19 մայիսի - 9-րդ տուր 15:30

 

Մուտքավճարը 2000 դրամ է:  

Անհարգելի բացակայության դեպքում մասնակիցը կհեռացվի մրցաշարից և իրավունք չի ունենա հաջորդ 3 ամիսների ընթացքում մասնակցել մրցաշարերի:

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպեից ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն - Հիշեցնում ենք, որ I կարգի որակավորման մրցաշարի մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով մինչև մայիսի 09-ը, 18:00-ն: Հայաստանի շախմատի ակադեմիայի կայքէջում https://www.chessacademy.am/ անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը, լրացնել բոլոր դաշտերը և կատարել վճարումը:

Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ

Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ

Հ/հ՝ 1570018417800100

ՀՎՀՀ՝ 02560522

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մրցաշարի անունը, մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տվյալները, կարգը, մարզիչը և կոնտակտային հեռախոսահամար:

 




Developed by LAB64 LLC