Գրանցում

Գարուն - 2022. ազգային և միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար

2022-04-14

Ս/թ. մայիսի 11-19-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է ազգային և 
միջազգային վարկանիշի հաշվարկով մրցաշար՝ հետևյալ ժամանակացույցով.

11 մայիսի - 1-ին տուր 15:30
12 մայիսի - 2-րդ տուր 15:30
13 մայիսի - 3-րդ տուր 15:30
14 մայիսի - 4-րդ տուր 15:30
15 մայիսի - 5-րդ տուր 12:00
16 մայիսի - 6-րդ տուր 15:30
17 մայիսի - 7-րդ տուր 15:30
18 մայիսի - 8-րդ տուր 15:30
19 մայիսի - 9-րդ տուր 15:30

Մասնակցություն.

Մասնակցելու իրավունք ունեն շախմատի որակավորման առաջին կարգ և ազգային վարկանիշ ունեցող շախմատիստները:  Մրցաշարի մասնակիցները պարտադիր պետք է ունենան ՖԻԴԵ-ի նույնականացման համար /FIDE ID/, իսկ չունենալու դեպքում նախապես դիմեն Հայաստանի շախմատի ֆեդերացիա /հեռ․ 010-570758/:

Միայն ՖԻԴԵ-ի նույնականացման համար ունեցող շախմատիստները կարող են մասնակցել մրցաշարին։

Ժամակարգ. 90 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով:

Ցուցակագրում. վերջնաժամկետն է մայիսի 09-ը, ժամը 18:00-ն: 

Մուտքավճար.

  • 2000 և ավելի ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար - 5000 ՀՀ դրամ
  • մինչև 2000 ազգային վարկանիշ ունեցող շախմատիստների համար - 6000 ՀՀ դրամ
  • շախմատի որակավորման առաջին կարգ ունեցող շախմատիստների համար - 7000 ՀՀ դրամ /տեղերը սահմանափակ են – մոտ 15 շախմատիստ/։

Մրցաշարում սահմանված են հետևյալ մրցանակները․

1-ին տեղ - 40 000
2-րդ տեղ - 30 000
3-րդ տեղ - 25 000
4-րդ տեղ - 20 000
5-րդ տեղ - 15 000

Հատուկ մրցանակներ՝ 

Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի
Մարզերից լավագույն արդյունք ցույց տված մասնակից
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 14 տարեկան մասնակից
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 10 տարեկան մասնակից
Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից

Գրանցում․ 

Մասնակիցների գրանցումն այսուհետ կատարվում է օնլայն տարբերակով: Մրցաշարի
պաշտոնական կայքէջում անհրաժեշտ է սեղմել ԳՐԱՆՑՎԵԼ կոճակին, լրացնել բոլոր դաշտերը և
կատարել վճարումը: Բանկային քարտի բացակայության դեպքում մասնակցության վճարները
կարող եք փոխանցել Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամի հետևյալ հաշվեհամարին՝ 

Շահառու՝ Հայաստանի շախմատի ակադեմիա հիմնադրամ
Բանկ՝ Ամերիաբանկ ՓԲԸ
Հ/հ՝ 1570018417800100
ՀՎՀՀ՝ 02560522

Փոխանցում կատարելիս նպատակ դաշտում նշել մասնակցի անունը և ազգանունը, հեռախոսահամար, մրցաշարի մասնակցության վճար: 




Developed by LAB64 LLC